211652_close_icon
views-count2240 դիտում article-date 09:59 10-11-2016

Սա կարելի է համեմատել ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության հետ. Պիոնտկովսկի. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Ըստ Պիոնտկովսկու՝ պատահական չէր Կրեմլում բարձրացած ցնծությունը։ «Կրեմլին թվում է, որ Սպիտակ տանն իր գործակալին է նստեցրել։ Սա, իհարկե, Կրեմլի համար այնպիսի ձեռքբերում է, որը չի եղել երբևէ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին։ Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության՝ ձեռքբերման հետ։ Եթե Թրամփին հաջողվի իրագործել իր քաղաքականությունը, եթե Մոսկվային հաջողվի նաև մանիպուլյացիայի ենթարկել Թրամփին, ապա նա փորձելու է բավարարել Կրեմլին ոչ միայն՝ Ուկրաինայում, Բալթյան երկրներում, այլև՝ Մոսկվայի օրակարգն է իրականացնելու այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում և բոլոր հակամարտ գոտիներում»,- ասել է ռուս ընդդիմադիր հրապարակախոսը»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր