211652_close_icon
views-count9033 դիտում article-date 23:12 25-07-2020

Միքայել Մինասյան. Համեմատել Ապրիլյան պատերազմը Տավուշի դեպքերի հետ նույնն է, ինչ համեմատել կիլոգրամը կիլոմետրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համեմատել Ապրիլյան պատերազմը Տավուշի դեպքերի հետ նույնն է, ինչ համեմատել կիլոգրամը կիլոմետրի հետ: Այս մասին այսօր `հուլիսի 25-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյությում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` հավելելով, որ Ապրիլյանը պատերազմ պետք է անվանել, իսկ Տավուշի դեպքերը՝ դիրաքային մարտեր: «Հայկական բանակը եւ հայկական սպայական անձնակազմը` գեներալից մինչեւ սպա եւ զինվորները, կատարել են իրենց առջեւ դրված առաջադրանքը գերազանց, կամ ահավոր գերազանց կամ ամենագերազանց: Այո, ապրիլին եղել է հաղթանակ, այո, եղել է հաղթանակ նաեւ դիրքային մարտերում Տավուշյան դեպքերի ժամանակ: Եվ փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը դրանցից տեղյակ չէր, ինչպես մենք կարող ենք տեսնել իր կառավարության նիստի ժամանակ տրված մանկամիտ կորսված հայացքից, որ նա նույնիսկ չի իմացել` ինչ է կատարվում: Եվ փառք Աստծո, որ չի իմացել, թե չէ կաներ այն, ինչ անում է վերջին երկու տարում, չկրակելու հրաման կտար եւ կասեր` դե լավ, զիջեք, ինչպես որ եղավ Նախիջեւանում: 3-րդ կորպուսը Տավուշում արեց այն, ինչ պարտավոր էին անել Նախիջեւանում»,-ասաց նա` նկատելով, որ չկրակելու արդյունքում մենք զիջել ենք 2000 հա հող եւ դիրքային առավելությունը: Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր