211652_close_icon
views-count7635 դիտում article-date 14:16 10-11-2016

Առատ ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 100 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել

Մոսկվայում տեղացող առատ ձյան պատճառով օդանավակայաններում մոտ 100 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել։ Այդ մասին նշված է «Յանդեքս»-ի ժամանակացույցում, հաղորդում է gazeta.ru-ն։ Միայն «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 88, հետաձգվել՝ 5 թռիչք։ «Վնուկովո» օդանավակայանում 1-ական թռիչքներ են հետաձվել և չեղարկվել, իսկ «Դոմոդեդովո»-ում չեղարկվել է 4, հետաձգվել՝ 13 թռիչք։ Մոսկվայի շրջանում այսօր առավոտվանից անբարենպաստ եղանակը կտրուկ վատթարացել է, նշում է Ria Novosti-ն։ Իսկ ավելի վաղ Interfax գործակալությունը հայտնել էր, որ ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը նոյեմբերի 10-ին և 11-ին չի իրականացնի նախատեսված 28 մեկնում-ժամանումները և կչեղարկի «Շերեմետևո»-ից դեպի Աթենք, Ֆրանկֆուրտ, Ռիգա, Ցյուրիխ, Օսլո և Կոպենհագեն նախատեսված թռիչքները։

Նմանատիպ նյութեր