211652_close_icon
views-count2030 դիտում article-date 14:55 10-11-2016

Իրաքյան բանակը Մոսուլի ևս 1 թաղամաս է ազատագրել ահաբեկիչներից

Իրաքի զինված ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումներին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել Մոսուլ քաղաքի Ազ-Զահրա թաղամասը, որը գտնվում է քաաղաքի արևելյան հատվածում։ Այդ մասին հայտնել է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի Նայնավա նահանգի անվտանգության ուժերի իր աղբյուրին։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ բանակն ազատագրել է նաև Մոսուլի Ալ-Մալյային, Աս-Սամահ, Ալ-Հադրա, Քըրքուքլի, Ալ-Քուդս, Ալ-Քարամա և Քոքջալի թաղամասերը։ Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Իրաքյան ուժերին սատարում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը, քրդական փեշմերգի զինյալները, շիա և սուննի ապստամբ զինված խմբավորումները։

Նմանատիպ նյութեր