8513 դիտում
16:24 10-11-2016
Այսուհետ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով
Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթների պարզեցման և սպասարկման որակի բարելավման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ներկայում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվում են միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով: Բժշկական վկայականները էլեկտրոնային համակարգի համակցման դեպքում ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից։
Մասնավորապես, վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն կտա ծննդի և մահվան պետական գրանցումներն իրականացնել առանց ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները թղթային կրիչով ներկայացնելու, ինչը ժամանակի և ռեսուրսների զգալի խնայողության երաշխիք է քաղաքացիների համար: Ծնունդ կամ մահ գրանցելու համար դիմողը ՔԿԱԳ տարածքային մարմին պետք է ներկայացնի բժշկական վկայականի ծածկագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը։
Գործադիրը սահմանել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ ոստիկանության կամ ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը:
Նմանատիպ նյութեր
2813 դիտում
20:32 10-04-2022
Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով. ԿԳՍՄ փոխնախարար
1894 դիտում
15:36 18-11-2016
Այսուհետ իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվի բացառապես էլեկտրոնային եղանակով
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
766 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»