2425 դիտում
20:42 10-11-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և հանձնաժողովի անդամներին:
Վարչապետը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծ պատիվ է կառավարությունում ընդունել Նիկոլայ Ռիժկովին, ով իր ավանդն է ներդրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և նշել, որ դրանք ավելի քան անկեղծ են:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն մեծ ներուժ էլ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական և միջտարածաշրջանային հարթակներում: «Մենք ունենք լավ հնարավորություններ հայ-ռուսական հարաբերություններն օրինակելի դարձնելու համար: Բարեկամությունը մշտապես ամրապնդվում է, եթե այն արդյունավետ է, ազնիվ և ճիշտ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Կարեն Կարապետյանին մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի հետագա զարգացմամբ և ավելացրել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի խոսքով՝ Հայաստանն ունի տնտեսությունն առաջ մղելու լուրջ խնդիր և ընդգծել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր հարցերի և խնդիրների լուծման գործում:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը: Այդ համատեքստում, կարևորվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապատրաստվող միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
18:34 30-10-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին
1250 դիտում
11:11 28-09-2014
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
1466 դիտում
13:58 02-11-2014
Կաթողիկոսը պատվո բարձր շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»