211652_close_icon
views-count1466 դիտում article-date 13:58 02-11-2014

Կաթողիկոսը պատվո բարձր շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը նախօրեին ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը։ Կաթողիկոսը Նիկոլայ Ռիժկովին շնորհել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան՝ ի գնահատություն հայ ժողովրդին մատուցած արդյունաշատ ծառայությունների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Նմանատիպ նյութեր