Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը [url=https://web.facebook.com/arcrun?_rdr]Facebook-յան իր էջում [/url]գրել է.
«ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։
Կատարվում է քննություն»։