211652_close_icon
views-count37584 դիտում article-date 22:44 10-11-2016

Ողբերգական դեպք Տավուշի մարզի Սրոցահանք անտառում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Լևոն Մաճկալյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի Սրոցահանք անտառում իր վարած ГАЗ 63 մակնիշի 09 ՍՕ 383 համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղևոր, նրա համաքաղաքացի, 68-ամյա Արտավազդ Գիշյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Լ. Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Վարդան Քառյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկութունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգարդությամբ դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արտակ Մամյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր