«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «Բիս Կվիտ» խմբի համերգը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել պետերբուրգյան «Բիս Կվիտ» երաժշտախմբի համերգին, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Դենիս Սեդովը:
Հարկ է նշել, որ բազմաժանր այս երաժշտախումբը շատերը համարում են նաև Սանկտ Պետերբուրգի այցեքարտերից մեկն ու ռուսական մշակույթի դեսպանն աշխարհում: Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ, սիրված բազմաթիվ ստեղծագործություններ և երգեր:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]