211652_close_icon
views-count3346 դիտում article-date 16:39 14-11-2016

Ըստ ոստիկանի հաղորդման՝ իր վերադասը թաքցրել է հանցագործության դեպքերը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող իր վերադասին է հանձնել մորեղբոր որդու կողմից գտած 30 հատ «AK 74» ինքնաձիգի փամփուշտներ և 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ: Բացի այդ, 2016թ. օգոստոսի 29-ին նույն պաշտոնատար անձին է հանձնել նախորդ օրը իր կողմից Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ, համապատասխան ընթացք տալու համար, սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2 դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել: ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Նմանատիպ նյութեր