211652_close_icon
views-count2890 դիտում article-date 20:15 14-11-2016

ԱԻՆ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ նոր փուլ է թևակոխում

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի (ՀԲ) Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները: Ինչպես նաև՝ Կո Տակեուչին ներկայացրեց այս պաշտոնում իրեն փոխարինող Տաֆաձվա Իրվին Դուբեին: Ծրագրի թիմի ներկայացուցիչները ողջունեցին աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության կատարած աշխատանքները և ներկայացրեցին քննարկվելիք մի քանի հարցեր. - Մեր գլխավոր նպատակն է աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատումը: Դրա համար ծրագիրը նախատեսում է մշակել սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, որը հնարավորություն կտա հասկանալու՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ շինարարական նորմերում. ինչպես նաև՝ աջակցել ՀՀ կառավարությանն աղետների ռիսկերի կառավարման տեղեկատվական պլատֆորմի մշակման և ընդհանուր տեղեկատվական բազայի ստեղծման հարցերին, ինչը կնպաստի քաղաքային պլանավորմանը, աղետների ռիսկերի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը: Կո Տակեուչին նշեց, որ պատրաստ են աջակցել դեկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքի դպրոցներում պատրաստվածությանը նվիրված միջոցառումների անցկացմանը: ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց պրն. Տակեուչիին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ տարիների համագործակցությունը արդյունավետ էր, և ԱԻՆ-ը պատրաստ է նույն կերպ աշխատել ծրագրի նոր ներկայացուցչի հետ: - Կան այլ ուղղություններ, որոնցով կարելի է ընդլայնել մեր համագործակցությունը: ԱԻ նախարարությունը ևս շահագրգռված է, որպեսզի դեկտեմբերի 7-ի միջոցառումները կայանան: Այս տարի կատարելով առաջին լուրջ քայլը՝ հավատով ենք, որ հաջորդ քայլերը սպասեցնել չեն տա,- նշեց Հ. Մխիթարյանը: Քննարկման ընթացքում ՀՀ ԱԻՆ համապատասխան ծառայության պատասխանատուները ներկայացրեցին իրենց դիտարկումները ծրագրի շրջանակում առաջարկվող ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվական բազայի ստեղծման ու հետագա համագործակցության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր