4601 դիտում
21:15 14-11-2016
Բրազիլիայում տեղի ունեցավ երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց նախաձեռնությամբ անցկացվող տոնավաճառը
Նոյեմբերի 12-ին ԲԴՀ մայրաքաղաք Բրազիլիայում տեղի ունեցավ երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց նախաձեռնությամբ անցկացվող հերթական 12-րդ տոնավաճառը, որին մասնակցեցին ավելի քան հարյուր դեսպանություններ: Այս տարվա տոնավաճառից առաջացած ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող դպրոցականներին:
ՀՀ դեսպանությունն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ինչպես տոնավաճառի կազմակերպչական աշխատանքներին, այնպես էլ հանդես եկավ սեփական տաղավարով: Տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանը, ավանդույթներին, ազգային խորհրդանիշներին և մշակութային արժեքներին: Ներկայացված էին նաև հայկական գինի, կոնյակ, ուտեստներ և ձեռագործ իրեր:
Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցեցին Բրազիլիայի նահանգապետ Ռոգրիգո Ռոլենբերգը, Բրազիլի արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղար դեսպան Մարկո Գալվաոն, սենատորներ, պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված