211652_close_icon
views-count80807 դիտում article-date 18:23 15-11-2016

16-րդ օրն է՝ արտակարգ ու վտանգավոր պայմաններում Սևանա լճում շարունակվում է ջրահեղձ եղած երիտասարդի որոնողական աշխատանքները. ուժեղ քամին կարծես շրջի մոտորանավակներն ու նավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 10:00-ից Սևանա լճում շարունակվել է Նորատուս գյուղի բնակիչ, 24-ամյա Ամուր Կյուրեղյանի դիակի որոնողական աշխատանքները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-րդ օրն է, ինչ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները հիմնական գործողությունները կատարող ջրասուզակներ Արմեն Ճզմաչյանի և Վահե Մելքոնյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի գրեթե ողջ բնակիչների հետ չեն դադարում որոնողական աշխատանքները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղանակը բավականին մռայլ է և փրկարարների ու ջրասուզակների աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ քամին: Երբեմն ալիքն այնքան ուժգին է լինում, որ թվում է ՝ մոտորանավակներն ու նավը կշրջվեն և այս պայմաններում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ գործողությունները չեն դադարում: Տեղում իրավիճակի մասին Է. Գալստյանը տեղեկություններ է փոխանցում փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ արտակարգ պայմաններում աշխատող փրկարարների, ջրասուզակների գորոծողություններին առցանց եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ժամը 18:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվեց, քանի որ քամու ուժգնությունը Սևանա լճում ավելի է սաստկանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր