89000 դիտում
19:14 09-05-2022
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ Սևանա լճում 3 օր առաջ ջրահեղձ եղած քաղաքացիների դիերի որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ շարունակվել են Գեղարքունիքի մարզի 2 բնակիչների որոնողական աշխատանքները Սևանա լճում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքները այսօր տեղում ղեկավարում է Ա. Գասպարյանը:
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են և վաղ առավոտվանից Մարտունու հրշեջ-փրկարարները, ջրասուզակները, մի քանի գյուղերի բնակիչներ, ովքեր մոտ 40 մոտորանավակներով ափից 3-4 կմ հեռավորության վրա, 1 կմ լայնքով որոնողական աշխատանքներ են իրականացնում: Եղանակային պայմանները երեկվա համեմատ մի քիչ մեղմ են:
Ցավոք, մինչև այս պահը դեռ դիերը չեն հայտնաբերվել:
Այս պահին փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի հետ խորհրդակցություն է անցկացվում, որպեսզի հիմա աշխատանքները դադարեցվեն և այն վերսկսվի վաղը առավոտյան ժամը 07:00-ից:
Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ով մի խումբ հրշեջ-փրկարարների հետ մեկ այլ հատվածում են կատարում որոնողական աշխատանքներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանը ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանին անընդհատ տեղեկություններ էր հաղորդում կատարված աշխատանքների մասին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում շարունակվել են 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները Սևանա լճում:
Աշխատանքները վերսկսվել են առավոտյան ժամը 07:00-ին և այն ղեկավարում էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանն ու վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը:
Որոնողական աշխատանքներին միացել էին 18 հրշեջ-փրկարար. ինչպես Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, այնպես էլ՝ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից: Առաջին օրվանից որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ:
Ենթադրյալ այն վայրից, որտեղից Վարդենիկ գյուղի բնակիչներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն և 53-ամյա Ավետիք Սևոյանը նավակով դուրս են եկել Սևանա լճի վրա, այդ վայրից մոտ 3 կիլոմետր դեպի լիճ շարունակվել են որոնողական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության Մարտունբու բաժնի ծառայողներին օգնում են նաև մի քանի գյուղերի, այդ թվում՝ Նորատուս, Վարդենիկ, Զոլաքար, Մարտունի քաղաքի ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ, ովքեր իրենց մոտորանավակներով նույն վայրում հետախուզա-որոնողական աշխատանքներ էին կատարում:
Երկար տարիներ ջրասուզակ աշխատող Վահե Մելքոնյանը նույնպես 2 անգամ մոտ 30 մետր խորությամբ սուզվել էր կասկածելի վայրում, մինչ այդ էլ հրշեջ-փրկարարներն ու ջրափրկարարները հատուկ տեխնիկայով ջրի հատակն էին զննում:
Որոնողական աշխատանքները, ցավոք, երեկ նույնպես արդյունք չտվեցին, իսկ եղանակի վատթարացման պատճառով, ժամը 19:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվեցին:
Տեղում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի կարգադրությամբ ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+