211652_close_icon
views-count3062 դիտում article-date 19:37 15-11-2016

Մամիկոն Ասլանյանը պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան

ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Վանաձորում քաղաքապետի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Նա հիշեցրեց, որ մամուլում շրջանառվում է, որ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի ՀՀԿ-ն պատրաստվում է ցույց անել, որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն չբոյկոտեն, մասնակցեն ավագանու նիստերին: «Սա այն տեղը չէ, որտեղ պետք է զոռբայություն և քյալագյոզություն, ակցիա անել, Մամիկոն Ասլանյանը պետք է հրաժարական տա, ավագանին ընտրի քաղաքապետ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նմանատիպ նյութեր