3582 դիտում
09:39 17-11-2016
ՊՆ-ում սկսված կադրային ջարդը կշարունակվի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասել է, որ դա իր անձնական որոշումն է եղել և չի ցանկանում մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն: Ի դեպ, սոցցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ԶՈւ-ում ծառայություն չանցած անձի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները: Մեր հարցին՝ Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան է տվել՝ ասելով, պետք է սպասել փոփոխությունների:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՊՆ լրատվական վարչության պետ է նշանակվել Գևորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2976 դիտում
10:47 16-11-2016
Գյումրու քաղաքապետարանում կադրային ջարդը սկսված է. «Հայկական ժամանակ»
4688 դիտում
10:20 08-12-2021
ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է․ «Ժողովուրդ»
11263 դիտում
09:05 05-03-2016
ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը». «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը