211652_close_icon

Գյումրու քաղաքապետարանում կադրային ջարդը սկսված է. «Հայկական ժամանակ»

views-count3060 դիտում article-date 10:47 16-11-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմում չեն շարունակի աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների մոնիտորինգի ու մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետերը: Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ փակվելու է քաղաքապետարանի վերահսկողական բաժինը: Այն միավորվելու է ներքին աուդիտի բաժնին: Գյումրու քաղաքապետարանում առաջիկայում մեծ կրճատումներ են սպասվում: Խոսքը 38 հաստիքների կրճատման մասին է: Մասսայական կրճատումների պատճառը 2016-ի ՏԻՄ ընտրություններն են: Որոշ Բաժնի պետեր և աշխատակիցներ Սամվել Բալասանյանի սատարելու փոխարեն՝ ձայներ էին հավաքել «Հայկական Վերածնունդ» կուսակցության համար: Սամվել Բալասանյանը չի ցանկանում նրանց հետ աշխատել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր