7987 դիտում
09:55 17-11-2016
Լեռնային Ղարաբաղն լրիվ կականազերծվի երեքից չորս տարի անց. «Ամերիկայի ձայն»
Ականազերծման կարևորությունը միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվեց 1997 թվականին, հատկապես այն բանից հետո, երբ իշխանուհի Դայանան այց կատարեց Անգոլայի ականապատ այն տարածքներ, որտեղ ականազերծման գործունեություն էր ծավալում բրիտանա-ամերիկյան «Halo Trust» կազմակերպությունը։
Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ զրույցում «Halo Trust»-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկին է ասում.
«Կազմակերպությունն այժմ ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրներում ու երկրամասերում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Այստեղ ականազերծման աշխատանքները սկսվել են 2ՕՕՕ թվականից և արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 9Օ տոկոսը, ականազերծվել է ականապատ 1Օ հազար դաշտ, վնասազերծվել՝ ավելի քան 1Օ հազար կասեթային ռումբ, ինչպես նաև տարբեր տիպի հազարավոր այլ պայթուցիկներ։
Գործնական աշխատանքն իրականացվում է տեղի բնակչության մասնակցությամբ։ Այժմ միայն Լեռնային Ղարաբաղում այդ գործն իրականացնում է 17Օ մարդ, տղամարդիկ ու կանայք։
Աշխատակիցների թվի կրճատումը կապված է ֆինանսավորման հետ»։
Դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։
Չպայթած ականների վնասազերծումը չունի միայն մարդկանց կյանքը փրկելու նպատակ։ Այն նաեւ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, ապահովում ճանապարհների անվտանգությունը՝ այսպիսով զարկ տալով հաղորդակցությանը։
«Halo Trust»-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկիի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում։
Մանրամասն՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3598993.html]amerikayidzayn.com[/url] կայքում:
Նմանատիպ նյութեր
10019 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
1168 դիտում
16:33 06-08-2023
Չորս տարի առաջ նրա թիրախը Արցախն էր, իսկ չորս տարի անց՝ արդեն պետությունը․ Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը