46700 դիտում
12:29 17-11-2016
Հալաբյան փողոցում, որտեղ հաճախակի են տեղի ունենում վթարներ, այդ թվում՝ ողբերգական, տեղադրվեց արագաչափ. այն կգործի նոյեմբերի 21-ից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային երթևեկության կազմակերպման և հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ «Էլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունը Հալաբյան փողոցում տեղադրեց արագաչափ սարք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հալաբյան փողոցում վերջին տարիներին հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի հետևանքով, դժբախտաբար, ունեցել ենք զոհեր և վիրավորներ։
Գրեթե բոլոր վթարների փաստով հարուցված գործերում փորձաքննությամբ պարզվել է, որ վթարների մեծ մասի պատճառը եղել է վարորդների կողմից սահմանված արագության գերազանցումը, իսկ վրաերթերի մեծ մասի մեղավորներն են եղել հետիոտները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արագաչափը գործելու է նոյեմբերի 21-ից և սահմանված արագությունը լինելու է ժամում 60 կմ արագությունը, և այն վարորդները, ովքեր կգերազանցեն սահմանված արագությունը, արագաչափի կողմից «կֆիքսվեն» երկկողմանի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7909 դիտում
20:39 31-12-2014
Շիրակի մարզում՝ հայտնի «մահաբեր խաչմերուկ» կոչվող հատվածում, տեղադրվեց արագաչափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
5428 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)