211652_close_icon
views-count89830 դիտում article-date 15:18 17-11-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 54-ամյա մալուխագործը էլեկտրաենթակայանում հոսանքահարվել և տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ՓԾ կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բուժբրիգադը։ Փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում, ով բնակվում է Էրեբունի վարչական շրջանում։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գարիկ Հովանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի վայրում քննիչի գործողություններից հետո փրկարարները էլեկտրոցանցի աշխատակիցների հետ մեծ դժվարությամբ փորձելու են դին դուրս բերել նշված հատվածից։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը մալուխագործ էր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Բակում հավաքվածները նշում էն նաև, որ մահացածը շատ խաթրաշահ, աստվածավախ, բարի անձնավորություն էր։ Չկար որևէ մի խնդիր, որ եթե մարդիկ դիմեին և նա չօգներ։ Հարևանների և աշխատանքային ընկերների կողմից գնահատվում էր դրական և նրանք ցավ էին ապրում դաժան ճակատագրի համար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր