211652_close_icon
views-count3268 դիտում article-date 18:31 17-11-2016

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին չի դարձնում հակառուսական. Ջեյմի Շի. tert.am

Մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ համագործակցել ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի հետ, և իր անմիջական հարևանների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ: [url=http://www.tert.am/am/news/2016/11/17/nato-official/2196015]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին: «Իմ ուղերձն այն է, որ այստեղ «կամ-կամ»-ի մասին չէ խոսքը, այլ՝ «և-և»-ի: Լրիվ հնարավոր է, անգամ ցանկալի է, որ Հայաստանն այս պայմաններում նաև ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ մշակի ու պահպանի: Բոլորովին պարտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ լինել, որպեսզի կարողանաս օգտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրերից»,- նշեց Շին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականի խոսքով՝ Հայաստանի պես երկրներում օրինակ իրենք ի վիճակի են համագործակցել, երբ կա այլ համագործակցություն: «Սա ուղերձ է նաև Ռուսաստանին: ՆԱՏՕ–ի հետ լավ հարաբերությունները երկիրը չեն դարձնում հակառուսական: Ռուսաստանը ՆԱՏՕ-ից վախենալու ոչ մի բան չունի»,- շեշտեց Ջեյմի Շին: [b]Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր