2063 դիտում
20:12 18-11-2016
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով:
Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
18:46 02-11-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերին
3716 դիտում
13:02 28-05-2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին
Այս բաժնից
568 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
496 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
694 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում