211652_close_icon
views-count12511 դիտում article-date 10:20 18-11-2016

Լոռու մարզում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վարորդներին օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Երևանյան փողոցում բախվել են տեղի Բաղրամյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Խաչիկ Կիրակոսյանի վարած Ford Transit մակնիշի 08 ԼԼ 301 համարանիշի և Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ, 23-ամյա Լևոն Մանյանի վարած Opel մակնիշի 35 AM 177 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Լ. Մանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո Լ. Մանյանը տուն է գնացել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Կարեն Մոսինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Կ. Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ։ Վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով փակել են նաև Opel-ի գազաբալոնը, քանի որ արտահոսք է նկատվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր