2936 դիտում
15:08 18-11-2016
ՀՀ գյուղնախարարության մասնագետներն այցելել են Արմաշի ծիրանի այգիներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, այցելել են Արարատի մարզի Արմաշ համայնք, որտեղ նկատվում են ծիրանի այգիների տեղային չորացումներ:
Ավելի վաղ համայնքից այգիները չորանալու մասին ահազանգ էր ստացվել:
Այցերի ընթացքում կատարվել է ծառերի զննում, այգու բուսասանիտարական իրավիճակի գնահատում: Ծառերի արմատներից, արմատամերձ հողից և ճյուղերից վերցվել են նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության են ուղարկվել ՍԱՊԾ բուսասանիտարական լաբորատորիա: Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են շուրջ մեկ տասնյակ հիվանդություններ և վնասատուներ, որոնք թեև չեն համարվում կարանտին օրգանիզմներ, սակայն, բույսերի պաշտպանության միջոցառումները ոչ պատշաճ կատարելու դեպքում, մեծ վնաս են հասցնում ծառին` ընդհուպ մինչև չորացում:
Ճշտվել է նաև, որ Արմաշ համայնքում այգիների խնամքը, ոռոգումը և պարարտացումը պատշաճ չի իրականացվում:
Նշված պատճառները հանգեցրել են այգիների թուլացմանը և որոշ ծառերի չորացմանը: Խնդրի լուծման նպատակով՝ մասնագետները հողատերերին ներկայացրել են մանրակրկիտ խորհրդատվություն այն բոլոր միջոցառումների մասին, որոնք պետք է կատարվեն վեգետացիայի ամբողջ ընթացքում:
Միայն պատշաճ գյուղատնտեսության վարման և բուսասանիտարական միջոցառումների իրականացման դեպքում է հնարավոր ստանալ առողջ, անվտանգ և առատ բերք:
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
10:07 04-09-2021
Ինչու են ՌԴ ռազմական մասնագետներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»
1148 դիտում
18:34 31-03-2022
Ապագա մասնագետներն այցելել են Վայրի կենդանիների վերականգնողական և փրկարար կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5004 դիտում
10:29 13-02-2018
Արմաշի լճերում թռչունների որս է կատարվում. «Փաստ»
Այս բաժնից
697 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
925 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
853 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել