2826 դիտում
15:01 18-11-2016
Տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող». ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Տեսչական ստուգումների վերաբերյալ գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին: «Յուրաքանչյուրն իր մասով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից՝ առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող»:
Պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին՝ իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Համագործակցության ձևավորման համար մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ»,-ասել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք նշանակող. «Տնտեսվարող սուբյեկտին տրվում է բացթողումները լրացնելու ժամկետ, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»:
Նմանատիպ նյութեր
4451 դիտում
16:38 20-05-2017
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացում պետք է դիտարկվի որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան