2289 դիտում
20:28 18-11-2016
Կապահովվի պրոբացիայի պետական ծառայության արդյունավետ գործունեությունը
Գործադիրը սահմանել է պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը՝ ապահովելով ծառայության արդյունավետ գործունեությունը:
Ընթացակարգը նախատեսում է տեղեկությունը շտեմարան մուտքագրելու ձևը՝ սահմանելով հստակ ժամկետներ և առկա տեղեկությունների օգտագործման դեպքերը: Արդյունքում հնարավոր կլինի էլեկտրոնային և թղթային տարբերակով հավաքել և օգտագործել շահառուի անձնական գործի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Մասնավորապես, վերոնշյալ գործառույթները վերապահվում են պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համապատասխան ծառայողներին, ովքեր հաշվառուի անձնական գործը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկությունները մուտքագրում են տվյալների շտեմարան՝ հետևողական լինելով նաև այդ տեղեկությունները թարմացնելու և համալրելու գործընթացին:
Կառավարությունը սահմանել է նաև գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները: Կարգավորման նպատակն է՝ տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների և նրանց հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը:
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
18:36 21-10-2015
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
10236 դիտում
16:13 14-12-2017
Կապահովվի երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցությունը
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան