10242 դիտում
16:13 14-12-2017
Կապահովվի երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցությունը
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
08:39 18-02-2014
Յուրոփը Որոտանի կասկադը գնելուց հետո հայաստանյան տնտեսության այլ ճյուղեր է ձեռքբերելու․ «Իրատես de facto»
1270 դիտում
13:58 21-01-2016
Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջ հետ բանակցել է նոր պատվաստանյութ ձեռքբերելու ուղղությամբ
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված