27259 դիտում
19:00 18-11-2016
Եռագույն տնակի զինվորն ու նրա երկու կյանքերի պատմությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շատ չինովնիկներ ու օլիգարխներ կերազեին, որ արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի զինհաշմանդամ Կարեն Ռաշոյանի հողատարածքն այսօր իրենցը լիներ: Այն անմիջապես կվերածեին էլիտար հանգստավայրի:
Կարենն ակտիվ է, ընկերասեր, մարդամոտ, հասնող, օգնող, սակայն այդպիսին լինելու համար, նրան օդ ու ջրի պես պետք է իր այս անկյունը՝ իր աշխարհը, որտեղ նա կարողանում է լիարժեք լիցքաթափվել, խորհել, հանգստանալ և լիցքավորվել նոր ու դրական լիցքերով:
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչն ինքն է իր ձեռքով իր լիճն ու հարակից շինությունները սարքել:
Կարենն ունի բնակտարածքի խնդիր՝ նրա ընտանիքն ապրում է իր պապական տանը, իր քրոջ, տարեց ծնողների և եղբոր ընտանիքի հետ, իսկ նա գրեթե միշտ գիշերում է հողամասի եռագույն տնակում: Մի օր էլ եթե տանն է մնում, ապա առավոտյան արթնանալով՝ անմիջապես այստեղ է շտապում:
Կարենը բանակ է զորակոչվել 1993-ին, եղել է նորաստեղծ հայկական պետության առաջին զինվորներից մեկը, մասնակցել է մարտական գործողությունների, մի քանի անգամ վիրավորվել, զրկվել ոտքից:
Ավելի քան 10 տարի է Կարենը սպասում է որպես զինհաշմանդամի՝ իրեն հասնող տան գումարին, որպեսզի վերջնականապես իրականության վերածի իր մտադրությունը՝ դառնա սեփական տան տեր: Սակայն նա չի մտահոգվոմ և հանձնվում:
Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմական գործողություններին, զինվորագրվելով և ավելի քան 50 օր անցկացնելով արցախյան սահմանամերձ գոտիներում:
Այսօր էլ պատրաստ է, հարկ եղած պահին հասնելու առաջնագծին օգնության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4779 դիտում
16:24 30-07-2022
Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. ՀՀ դեսպանատուն
Այս բաժնից
5425 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)