211652_close_icon
views-count2804 դիտում article-date 23:00 18-11-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ճանապարհաշինության և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ ԵՆԲ-ի հետ համագործակցությունն ամուր հիմքեր ունի և պետք է աշխատել ջանքեր ներդնել այն շարունակելու համար։ Նախարարն անդրադարձավ ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղուն՝ նշելով, որ ճանապարհահատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և հնարավոր է, որ հիմնանորոգումն ավարտվի նախանշված ժամկետից շուտ։ Յան Վապավուրին, խոսելով ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին, ընդգծեց, որ գոհ է այդ ծրագրերի արդյունքներից։ Անդրադառնալով առաջիկա համագործակցության հնարավորություններին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր