211652_close_icon
views-count2661 դիտում article-date 12:44 19-11-2016

Հալեպում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա. կան զոհեր ու վիրավորներ

Հալեպի Հայդարի շրջանում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել է առնվազն 40 հոգի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինիս խոսքով՝ նոյեմբերի 17-ին Հալեպի Սահուր արևելյան թաղամասում ավելի քան 200 բնակիչներ դուրս են եկել փողոցներ և իրենց բողոքն արտահայտել՝ փորձելով դուրս գալ Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքից։ Հայդարի շրջանում գրոհայինների կողմից հրազենային կրակ է բացվել վերջիններիս վրա։ Տեղում մահացել է 17 մարդ, այդ թվում՝ 13 և 15 տարեկան երեխաներ։ Բացի այդ, նույն շրջանում ահաբեկիչները բռնել ու գնդակահարել են շուրջ 10 տղամարդկանց, որոնց մեղադրել են բողոքի ակցիան կազմակերպելու մեջ։

Նմանատիպ նյութեր