211652_close_icon

Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում հումանիտար միջանցքի վրա

views-count3493 դիտում article-date 16:37 20-10-2016
Հալեպի «հումանիտար դադարը» խախտվել է, երբ քաղաքի Բուստան-ալ-Քասր թաղամասը, որտեղ բացվել է հումանիտար միջանցք՝ մարդկանց դուրս բերելու համար, ահաբեկիչների կողմից կրակահերթի տակ է հայտնվել, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ տեղանքը, որտեղից խաղաղ բնակիչները պետք է դուրս գան, 6 ական է պայթել։ Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչների դիրքերի ու հումանիտար միջանցքի միջև տարածությունը եղել է ընդամենը 200 մետր։ Գործակալությունը նշում է, որ Կաստելլո մայրուղու վրա մյուս հումանիտար միջանցքներում իրավիճակը հանդարտ է։ Այնտեղ մարդկանց տարհանումը դեռ չի սկսվել։

Նմանատիպ նյութեր