211652_close_icon
views-count3437 դիտում article-date 11:09 19-11-2016

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը Կարեն Կարապետյանին աջակցելու համար չէ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար: Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, և Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ՝ 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց եւս 0,25 տոկոս: Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին: Նշենք, որ ԿԲ-ն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց փոխեց այլ նորմատիվներ ևս, որոնք փետք է հանգեցնեին տնտեսության աշխուժացմանը: Այլ հարց է, որ տնտեսությունը, դրանով հանդերձ, դեռ չի ուզում աշխուժանալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր