211652_close_icon
views-count27902 դիտում article-date 17:52 16-03-2020

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Թել-Սել» ընկերությունը հայտարարում է մինչև մարտի 31-ը պետական ծառայությունների դիմաց վճարումների ու վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Թել-Սել» ընկերությունը հայտարարում է մինչև մարտի 31-ը պետական ծառայությունների դիմաց վճարումների ու վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։ Մարտի 17-ի ժամը 00:00-ից մինչև մարտի 31-ի ժամը 23:59-ը Telcell համակարգին միացած ՀՀ բոլոր բանկերի վարկերի մարումը, ինչպես նաև պետվճարումներն ու տուգանքների վճարումը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով կկատարվեն առանց միջնորդավճարի՝ 0% տոկոսադրույքով։ Այս որոշումը կոչված է հեշտացնել ընկերության ավելի քան 1.5 միլիոն հաճախորդների կյանքը և նպաստել՝ կրճատելու անցանկալի շփումներն ու մարդաշատ վայրեր այցերը: Արդեն այսօր «Թել-Սելը» սկսում է հաճախորդների տեղեկացման լայնածավալ միջոցառումներ։ Այդ նպատակով պատրաստվել են ուսուցողական հոլովակներ, որոնք մեր հայրենակիցներին կօգնեն արագ տիրապետել Telcell Wallet-ով վճարումների գործընթացին։ [b] «Թել-Սել» ՓԲԸ լրատվական ծառայություն[/b] հեռ.՝ 091 49 82 48

Նմանատիպ նյութեր