41823 դիտում
00:00 21-11-2016
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 23-ամյա վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին․ վերջինը ժամեր առաջ մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Վահագն Պետրոսյանը Փափազյան փողոցի 13 հասցեի դիմաց իր վարած Mazda մակնիշի 35 AG 901 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Համբարձում Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր ժամը 20։00-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից պահանջել են Գ․ Խանաղյանի կողմից նախապատրաստված նյութերը։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5395 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)