211652_close_icon
views-count4344 դիտում article-date 09:25 21-11-2016

Հակառակորդը հանգստյան օրերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ արձակելով ավելի քան 1100 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր