211652_close_icon
views-count5122 դիտում article-date 16:06 21-11-2016

Թուրքիայում ձերբակալել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքապետին

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Մարդինի արդեն իսկ նախկին քաղաքապետ Ահմեթ Թյուրքին։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Քաղաքապետարանի շենքում անցկացվում են խուզարկություններ։ Ահմեթ Թյուրքն ավելի վաղ ղեկավարել էր քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը։ Նոյեմբերի 17-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնից հեռացրել էր նրան՝ վերջինիս մեղադրելով Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Որոշման մեջ ասվում էր, թե իբրև Թյուրքը խաթարում է պետության միությունն ու միասնականությունը, ֆինանսական փոխանցումներ կատարում կուսակցությանը, նվաստացնում թուրք ժողովրդին։ Նա մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, ինչը բարկացրել է թուրքական իշխանություններին։

Նմանատիպ նյութեր