211652_close_icon
views-count3429 դիտում article-date 22:17 02-02-2019

Վենեսուելայում դավաճան են համարել Գույադոյին նախագահ ճանաչած գեներալին

Վենեսուելայի Ռազմաօդային ուժերը դավաճան են համարել գեներալ Ֆրանսիսկա Էստոբան Յանես Ռոդրիգեսին, որը ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոյին ճանաչել է հանրապետության ժամանակավոր ղեկավար: Զինվորականները հայտարարել են, որ շարունակում են «հավատարիմ մնալ երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին»: «Ստոր զինվորական, որը դավաճանել է երդմանը, Սիմոն Բոլիվարի հայրենիքին հավատարմությանն ու կոմանդանտե Ուգո Չավեսի ժառանգությանը, որրը ծնկի է եկել իմպերիալիստական նկրտումներին: Ֆրանսիսկո Յանես դավաճան է», նշված է ռազմաօդային ուժերի պաշտոնական թվիթերում: Գրառմանը կցված է գեներալի լուսանկարը՝ «դավաճան» մակագրությամբ:

Նմանատիպ նյութեր