211652_close_icon
views-count2325 դիտում article-date 17:40 21-11-2016

ՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն կանոնակարգված. Դիլիջանում անցկացվեց գործարար ինովացիոն ֆորում

«Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում». այս խորագրով նոյեմբերի 18- 19-ը Դիլիջանում անցկացվեց գործարար ինովացիոն ֆորում, որին մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանի գլխավորությամբ։ Միջոցառման նպատակն էր թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով վեր հանել Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկել դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։ Վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Գագիկ Թադևոսյանը նշել է, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի ինովացիոն ոլորտի շահառուներին համախմբելու, առկա հիմնախնդիրները համատեղ քննարկելու և համագործակցության ձևաչափեր մշակելու համար: Նախարարի տեղակալը կարևորել է ՏՏ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը՝ շեշտելով, որ պետք է նպաստել, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինովացիոն և գործարար ծրագրեր առաջարկող ֆիրմաների, պրովայդերների նորարարական առաջարկները կյանքի կոչվեն։ Նա ընդգծել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տանում է հետևողական աշխատանք, որպեսզի ՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները՝ սկսած մասնագետներ պատրաստելու ծրագրերից, արտադրության և ինովացիոն գործընթացներից, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ձեռքբերումները ներկայացնելուն ուղղված աշխատանքները լինեն կանոնակարգված։ «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» գործարար ինովացիոն ֆորումին մասնակցել են միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Վրաստանից: Ֆորումը իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ): [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր