863 դիտում
20:36 22-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:
Ողջունելով հյուրին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիրը:
Լորա Բեյլին հայտնեց, որ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են:
«Մեր համագործակցությունը մինչ այժմ արգասաբեր է եղել, և մենք ուրախ ենք շարունակել աշխատանքը հուսալի գործընկերոջ հետ»,- ասաց ՀԲ գրասենյակի ղեկավարը:
Նախարարը հույս հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ ճանապարհաշինական ծրագրերի հաջող փորձը կշարունակվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի ոլորտներում:
[b]
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1951 դիտում
22:01 29-09-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
2544 դիտում
15:20 13-04-2019
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ գործակցությունը
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան