211652_close_icon
views-count2752 դիտում article-date 10:26 24-11-2016

Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների շահերից է բխում սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ, [url=http://www.amerikayidzayn.com/a/3609078.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում են արևմտյան վերլուծաբանները: Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկի խոսքով, Վաշինգտոնը և եվրոպական երկրները ռազմավարական շահեր ունեն Հարավային Կովկասում, որոնք անհրաժեշտ է ամրապնդել. «Արևմուտքն անպայման պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Կովկասի երեք պետություններին»: Վերլուծաբանի խոսքով, նախագահ Օբամայի վարչակազմը բավարար ուշադրություն չէր հատկացնում Հարավային Կովկասին, և Թրամփի վարչակազմը պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Առաջին հերթին, դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին, համոզված է Բլանկը, քանի որ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավումն այս հարցում խաղաղության երաշխիքներից մեկն է. «Թրամփի վարչակազմը պետք է նոր միջնորդ նշանակի և նախաձեռնի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն հակամարտությունը»: Սթիվեն Բլանկի խոսքով, ղարաբաղյան կարգավորման խնդիրը չի կարելի թողնել միայն Մոսկվայի պատասխանատվության տակ, քանի որ այդ դեպքում հակամարտությունը երբեք չի կարգավորվի. «Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների և ընդհանրապես Արևմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»: Միացյալ Նահանգների համար Հայաստանի եզակի դերի մասին է պատմել նաև Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի դասախոս Սեմյուել Ռամանին. «Վաշինգտոնում բազմաթիվ մարդիկ, լուրջ հետազոտական հաստատությունների վերլուծաբաններ և դիվանագետներ, ովքեր աշխատել են Կովկասում, միանշանակ համաձայն են ինձ հետ, որ Հայաստանն ավելի հուսալի գործընկեր է Միացյալ Նահանգների համար, քան, ասենք, Ադրբեջանը»: Ռամանին հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանն առավել կայուն արտաքին քաղաքական մոտեցումներ է ունեցել անցած տասնամյակների ընթացքում և լինելով ՀԱՊԿ-ի անդամ բազմիցս է աջակցել ԱՄՆ-ի խաղաղարար առաքելություններին Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:

Նմանատիպ նյութեր