211652_close_icon
views-count2187 դիտում article-date 08:35 26-03-2014

Ջեյմս Ուորլիքը «հայ–ադրբեջանական հակամարտություն» տերմինը փոխարինել էր «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինով․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ «ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջում մի գրառում պաշտոնական Ստեփանակերտը պատմական իրադարձություն է համարել։ Ուորլիքը «հայ–ադրբեջանական հակամարտություն» տերմինը փոխարինել էր «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինով։ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռ/կի հետ զրույցում նշել է. «Այդքան ժամանակ, որ մենք պնդում էինք, որ սա ոչ թե հակաադրբեջանական հակամարտություն է. որովհետև նման տերմինաբանությունը ընդհանրապես փոխում է էությունը: Նախ կողմերն են տարբեր՝ Հայաստան, Ադրբեջան։ Երկրորդ՝ դա ցույց է տալիս երկու ազգերի միջև հակամարտություն։ Իսկ երբ ներկայացնում եք ադրբեջանա-ղարաբաղյան, սա արդեն ավելի կոնկրետ է. սա արդեն ավելի ճիշտ է թե՜ քաղաքական առումով, թե՜ բոլոր այլ տեսանկյուններից։ Որովհետև հակամարտությունը Ադրբեջանի կողմից պարտադրվել է Արցախին, և այս հակամարտությունը պիտի լուծվի։ Կարծում եմ, որ Ուորլիքի նկատառումը չափազանց կարևոր է. պատմական է նույնիսկ, քանի որ սա արդեն նշանակում է, որ պիտի համապատասխան քայլեր իրականացվեն, որպեսզի հակամարտության կարգավորումն ընթանա ճիշտ ուղղությամբ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր