12638 դիտում
10:34 24-11-2016
Բրեժնևն էլ էր շատ վստահ, Գորբաչովն էլ, Ելցինը սոսկալի վստահ էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր վստահ. Արամ Սարգսյան. «168 ժամ»
«168. ժամ թերթը գրում է. ««Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էլ էր շատ վստահ, Գորբաչովն էլ էր շատ վստահ, Ելցինը սոսկալի վստահ էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր վստահ, բայց ժամանակը գալիս է, բոլորն էլ փոխվում են։ Սերժ Սարգսյանը դրացից ոչ մեկից ավելին չի, առավել ևս, այն ժամանակը, ինչ իրեն հատկացված էր, նա այդ ժամանակն արդեն լրացրել է, և պետք չէ նախորդներից տարրբերվել մնալու առումով, առավել ևս, որ նախորդներն իրենց ժամանակին գոնե խոստումը պահել ու հեռացել են, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դեռ մի բան էլ շուտ»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։
Խոսելով Սերժ Սարգսյանի՝ հետագա պաշտոնավարմանը վերաբերող հայտարարությունների մասին, Ա. Սարգսյանն ասել է. «Եթե դու սահմանադրական հանրաքվեից առաջ ասում ես, որ որևիցե՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ այլ պաշտոնների չես հավակնում, ու հիմա ասում ես, թե ժամանակը կգա՝ կերևա, դեռ տեսնենք՝ ինչքան քվե կունենանք… 8 տարին ցանկացած նախագահի համար բավարար ժամկետ է։ Ինքն այդ բավարար ժամկետն ուղղակի վատնել է՝ երկրին որևէ դրական փոփոխություններ չբերելով, երկրի ներքաղաքական կյանքը վերածելով ճահճի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8474 դիտում
16:32 13-08-2018
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ «Մարտի 1»-ի գործով. Արամ Մանուկյան. Tert.am
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»