211652_close_icon
views-count4153 դիտում article-date 16:49 24-11-2016

Թուրքիայում քրդերի հետ կապ ունենալու համար աշխատանքից հեռացվել է ևս 10.500 պետական ծառայող

Թուրքիայում պետական հեղաշրջման հետաքննության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից հեռացվել է պետական կառույցների ևս 10500 աշխատող։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վերջիններիս իշխանությունները կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու և համագործակցելու մեջ։ Թուրքիայի Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մեհմեթ Մեզինօղլուի խոսքով՝ այդ շրջանակներում երկրի արևելյան նահանգներում աշխատանքից հեռացվել է մի քանի հարյուր ուսուցիչ։ Մինչև այս պահը Թուրքիայում այդ մեղադրանքով աշխատանքից հեռացված պետական ծառայողների թիվը հասել է մոտ 125,000-ի։

Նմանատիպ նյութեր