211652_close_icon
views-count4732 դիտում article-date 13:46 24-11-2016

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» սենսացիոն պարտություն կրեց «Ռոստովում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում ռուսական «Ռոստովը» սեփական հարկի տակ մեծ սենսացիայի հեղինակ դարձավ` 3:2 հաշվով հաղթելով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Սա «Ռոստովի» առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Ռուսական ակումբը առաջինը գնդակ բաց թողեց, սակայն կարողացավ հետագայում բեկում մտցնել խաղում և կամային հաղթանակ տանել: «Ռոստովի» այս հաղթանակը նվեր էր Մադրիդի «Ատլետիկոյին», որը նույն խմբումմ 2:0 հաշվով հաղթելով հոլանդական ՊՍՎ-ին, վերջին տուրից առաջ ապահովեց 1-ին տեղը: «Բավարիան» խմբում գրավեց 2-րդ տեղը: Նշենք, որ «Ատլետիկոն» մրցաշարի միակ թիմն է, որը 5 խաղում 5 հաղթանակ է տարել: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր, D խումբ [/b] «Ռոստով» (Ռուսաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:2 Սերդար Ազմուն, 44, Դմիտրի Պոլոզ, 49, 11մ, Կրիստիան Նոբոա, 66 - Դուգլաս Կոստա, 36, Խուան Բերնատ, 52 «Աtլետիկո» (Իսպանիա) - ՊՍՎ (Հոլանդիա) ՝ 2:0 Կեւին Գամեյրո, 55, Անտուան Գրիզման, 66
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր