2642 դիտում
14:12 29-09-2016
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» Մադրիդում առաջին պարտությունը կրեց, մարտական ոչ-ոքի Ռոստովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում` D խմբում, Մադրիդում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը. «Ատլետիկո»-«Բավարիա»: Մադրիդցիները փայլուն հանդիպում անցկացրեցին եւ 1:0 հաշվով հաղթեցին ահեղ մրցակցին:
Նշենք, որ սա «Բավարիայի» առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում: Խմբի մյուս խաղում «Ռոստովը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի`2:2 խաղաց հոլանդական ՊՍՎ-ի հետ, թեպետ երկու անգամ հաշվի մեջ առջեւում էր:
Այս տուրից հետո «Ատլետիկոն» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» ունի 3 միավոր: «Ռոստովն» ու ՊՍՎ-ն ունեն 1-ական միավոր:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր, D խումբ
«Ռոստով» (Ռուսաստան) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 2:2
Դմիտրի Պոլոզ, 8, 37 - Դեւի Պրոպեր, 14, Լյուկ դե Յոնգ, 45+2
«Ատլետիկո» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0
Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 35
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4732 դիտում
13:46 24-11-2016
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» սենսացիոն պարտություն կրեց «Ռոստովում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
2671 դիտում
20:24 05-12-2015
Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» առաջին պարտությունը կրեց առաջնությունում. տեսանյութ
5472 դիտում
23:46 02-10-2018
Շախմատի օլիմպիադա. Հայաստան կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը, տղաների թիմը ոչ-ոքի խաղաց
Այս բաժնից
2227 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2881 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2407 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում