17002 դիտում
10:46 25-11-2016
Ոստիկանների օպերատիվ ու բացատրական գործողությունների շնորհիվ հրազենով առեղծվածային սպանություն կատարող 24-ամյա կասկածյալը հայտնաբերվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական միջոցառումների արդյունքում ոստիկանություն է մեղայականով ներկայացել Լուկաշինի 2-րդ փողոցի 37ա տան բնակիչ, 24-ամյա Աշոտ Բաղդասարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 17։00-ի սահմաններում Լուկաշինի փողոցում ինքը վիճաբանել է 56-ամյա Սամվել Արշակյանի հետ, որի ժամանակ իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ս. Արշակյանի որովայնի, կրծքավանդակի և ձախ ազդրի մասերին, որից հետո Ս. Արշակյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ա. Բաղդասարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նա նախկին ոստիկանության աշխատակից է և ներկայում աշխատում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, մինչդեռ մեր տեղեկություններով՝ նա 1 տարի առաջ ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5428 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)