211652_close_icon
views-count2481 դիտում article-date 10:55 25-11-2016

Եվրադատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 50.000 եվրո վճարել Մուրադյաններին, 2400 եվրո Սպարտակ Մանուչարյանին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մեկ այլ վճռով՝ «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի կառավարության», Եվրոպական դատարանը կառավարությանը պարտավորեցրել է 2400 եվրո հատկացնել: Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել է Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության համար: Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր