4130 դիտում
10:06 03-06-2017
ՄԻԵԴ-ը 2017թ. ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 28.500 եվրո փոխհատուցում վճարել․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը միայն 2017 թ. առաջին 5 ամիսներին պարտավորեցրել է մի քանի քաղաքացու վճարել 28 հազար 500 եվրո գումար՝ ներպետական ատյաններում նրանց խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխհատուցման համար:
Այս թիվն ստանում ենք «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի», «Այվազյանն ընդդեմ Հայաստանի», «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» և «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների ուսումնասիրության արդյունքում:
Կառավարությունը վերջին նիստում հերթական անգամ Արդարադատության նախարարությանը գումար հատկացրեց ՄԻ եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված որոշման համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 39563/09 գանգատ) 2017թ. մարտի 30-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2017թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի արդարադատության նախարարությանը 2017թ. առաջին կիսամյակում կհատկացվի 3600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով ՄԻԵԴ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017թ. հունիսի 30-ն է: Այս գործը ներկայացված է եղել ՄԻԵԴ դեռևս 2009թ.»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4060 դիտում
19:03 13-04-2017
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Բեսլանի զոհերի հարազատներին
7178 դիտում
18:04 12-12-2017
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել Մինաս Սարգսյանի իրավահաջորդներին
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»