211652_close_icon
views-count4115 դիտում article-date 11:18 25-11-2016

Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերքներից աղի իրացման ծավալները նվազել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակված տվյալներից, ըստ որոնց՝ Ավանի աղի կոմբինատը, որը աղի արտադրության մեջ գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանում, այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը: Ըստ այդմ, այս տարվա երրորդ եռամսյակում Ավանի աղի կոմբինատը վճարել է 401 մլն 426 հազար 500 դրամ, մինչդեռ անցած, տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատը վճարել է 553 մլն 508 հազար 400 դրամ: Ըստ տնտեսագետների՝ առաջին-անհրաժեշտության ապրանքների սպառման նվազումը փաստում է, որ Հայաստանի բնակչությունը պակասել է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր